Վիրչուալ Սոլյուշն Գլոբըլ Սերվիսիզ - Հայաստան

 

Պետության տարածքը 29,800 քկմ է: Այն ունի մոտ 3,2 մլն բնակչություն, որի 97 տոկոսը ազգությամբ հայ է: Հայաստանը առաջին պետությունն է, որ 301 թ.-ին որպես պետական կրոն ընդունեց Քրիստոնեությունը:

Տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունաբերությունը ամենահաջող և արագ զարգացողներից մեկն է Հայաստանում: Այն մասնավորապես ներառում է

  • Ծրագրային ապահովման մշակում
  • Աութսորսինգ (outsourcing)
  • Չիպ դիզայն (chip design) ու տեստավորում
  • Ինտերնետային ծառայություններ
  • Ցանցային համակարգեր ու հաղորդակցություն
  • Ինտերնետային ծրագրեր / էլեկտրոնային կոմերցիա
  • Հաշվապահական ծրագրերի մշակում
  • ՏՏ խորհրդատվություն

Հայաստանում գործում են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական ՏՏ ընկերություններ (համապատասխանաբար 30 և 70 տոկոս): Դրանց մոտ կեսը հիմնադրվել է 2004-2008 թվականներին, իսկ ամենաառաջին ՏՏ հաստատությունը՝ 1956թ.: Ընկերությունների մեծ մասը գտնվում են Երևանում, որտեղ կան բավական մեծ թվով հմուտ կադրեր, և որտեղ բիզնեսի կառավարման համար ստեղծվել է համապատասխան ենթակառուցվածք: