Վիրչուալ Սոլյուշն Գլոբըլ Սերվիսիզ - Հայաստան

Ձեզ համար կստեղծենք կատարյալ համադրություն, որը, հիմնվելով Ձեր ստանդարտ ծրագրային ապահովման վրա, կներառի հատուկ Ձեզ համար մշակված բաղադրիչներ: Յուրաքանչյուր տեսանկյունից «Վիրչուալ Սոլյուշն Գլոբըլ Սերվիսիզ»-ի նախապայմաններն են ազատությունը և ճկունությունը: Սրանից բացի մենք ունենք նաև այլ կարևոր հիմնաքարեր:


Ռազմավարներ և շրջահայաց աշխատակիցներ

Մեր աշխատակիցները մտածում եվ գործում են համատեղ, որպեսզի մեր հաճախորդների համար իրականություն դարձնեն լավագույն մտահաղացումները. ներսում թիմով են աշխատում, դրսում՝ ներգրավում հաճախորդների, իսկ ցանցում էլ՝ համագործակցում ցանցային համայնքների հետ: Հաճախորդների հետ կապի համար պատասխանատու, ընկերության անունից հանդես եկող անձինք հմուտ ռազմավարներ են: Նրանք վերապատրաստում են երիտասարդ ու ստեղծագործական ձիրքով օժտված մարդկանց, որպեսզի նրանց ունակությունները ու տաղանդը օգտագործվեն նպատակային, այսինքն՝ հաճախորդների պահանջներին համապատասխան:


Գործընթացների խոր ըմբռնում

Մենք գիտենք, թե ինչպես կարելի է ծրագրային ապահովման լուծումների միջոցով իրականացնել գործընթացների օպտիմալ և հեռանկարային ավտոմատացում, ընդ որում՝ ինչպես տեխնոլոգիական, այնպես էլ բիզնեսի կառավարման տեսանկյունից:


Ապագայի երաշխիք

Մեր ծրագրերը հիմնված են կիրառվող տեխնոլոգիաների և արդի մոդելների բաց կոդով ստանդարտների վրա, ինչպիսին են, օրինակ, SOA և Client-Server բաժանումը: Սա երաշխավորում է, որ անգամ հինգ տարի հետո հնարավոր կլինի Ձեր ծրագիրը մեծացնել և սպասարկել:


Ճկունություն

Նոր ցանկությունների և պահանջների համար մենք միշտ գտնում ենք պրագմատիկ լուծումներ: Մեր հաճախորդները իրենց շնորհակալությունը հայտնում են երկարատև համագործակցությամբ:


Խելամիտ լուծումներ

Մենք մեր պատվիրատուների համար ստեղծում ենք խելամիտ լուծումներ, որոնք պարզեցնում են նրանց բիզնեսի գործընթացները` ապահովելով շահույթի գերակայություն ծախսի նկատմամբ:


Պաշտպանվածություն

Մենք գիտենք, թե ինչպես կարելի է ծրագրերը ձեռնարկության միջավայրում աշխատեցնել, որպեսզի նրանք լինեն հասանելի, և ապահովվի տվյալների պաշտպանվածությունը: Մեր պատվիրատուներից շատերը, որոնց ծրագրերի մեծամասնության համար մենք ենք պատասխանատու, լիովին վստահում են մեր փորձին: