![]() |
«Վիրչուալ Սոլյուշն Գլոբըլ Սերվիսիզ» ՍՊԸ-ն գերմանական ·the virtual solution· GmbH-ի մասնաճյուղն է:
Գերժամանակակից ծրագրեր ստեղծելով` մենք պարզեցնում ենք Ձեր աշխատանքային գործընթացները: Փոքր և միջին ձեռնարկություններին առաջարկում ենք ամբողջական ու մատչելի ծրագրային ապահովման լուծումներ:
Մենք կիրառում ենք ծրագրային ապահովման զանազան գործիքներ: Մեր էլեկտրոնային բիզնես-լուծումները նվազեցնում են ծախսվելիք ժամանակն ու ռեսուրսները և ծառայում ֆունկցիոնալ խոչընդոտների վերացմանը: Մեկ կոճակ սեղմելով՝ հնարավոր է կատարել նախկինում ժամեր պահանջող աշխատանքը, այսինքն` այն վերածել պարզ ու հեշտ կիրառելի ծրագրային ապահովման:
Հաճախորդները վստահում են մեր մասնագիտական մոտեցմանը, արագ ու բարձրորակ աշխատանքին: Մեր ճկուն, օգտագործողին հարմար ու պարզ լուծումները միշտ համապատասխանում են նրանց պահանջներին: Յուրաքանչյուր պատվիրատուի առանձնահատուկ և անհատական վերաբերմունք ենք ցուցաբերում, որպեսզի իրականացնենք նրա կողմից առաջադրված պահանջները:
Բարձր թիմային ոգին և անհատական մասնակցությունը շարունակապես նպաստում են ծրագրային ապահովման մշակման ցիկլի կատարելագործմանը մեր ընկերության ներսում:
|
Վիրչուալ Սոլյուշն Գլոբըլ Սերվիսիզ ընկերությանը շնորհվել է ISO 9001:2008 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխանության վկայական Մենք հպարտորեն տեղեկացնում ենք, որ մեր ընկերությանը շնորհվել է ISO 9001:2008 Որակի կառավարման միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխանության վկայական:ավելին... Նոր նախագծեր, նոր տեխնոլոգիաներ, նոր լուծումներ
ավելին... |




Մենք հպարտորեն տեղեկացնում ենք, որ մեր ընկերությանը շնորհվել է ISO 9001:2008 Որակի կառավարման միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխանության վկայական: